Hollywood's Bleeding

Hollywood's Bleeding
Post Malone ստուդիական ալբոմ
ԹողարկվածՍեպտեմբերի 6, 2019 (2019-09-06)
ՁայնագրվածՀունիս, 2018 - հուլիս, 2019
Ժանր
Տևողություն50:56
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլRepublic
Պրոդյուսեր
  • Էնդրու Ուաթ
  • BloodPop
  • Բրայան Լի
  • Քարթեր Լանգ
  • DJ Dahi
  • Էմիլ Հեյնի
  • Ֆրենկ Դյուքս
  • Հեփի Փերես
  • Ջահան Սուիթ
  • Լուիս Բել
  • BadBadNotGood
  • Նիք Միրա
  • Post Malone
  • Ուոլիս Լեյն
Post Malone-ի ալբոմների ժամանակագրություն
Beerbongs & Bentleys
(2016)
Hollywood's Bleeding
(2019)
Սինգլներ Hollywood's Bleeding  ալբոմից
  1. «Wow»
    Թողարկվել է՝ Դեկտեմբերի 24, 2018
  2. «Goodbyes»
    Թողարկվել է՝ Հուլիսի 5, 2019
  3. «Circles»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 3, 2019
  4. «Enemies»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 17, 2019
  5. «Allergic»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 24, 2019
  6. «Take What You Want»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 15, 2019

«Hollywood's Bleeding» (անգլ. թարգմանաբար՝ «Հոլիվուդն արնահոսում է»), ամերիկացի ռեփեր և երգիչ Post Malone-ի երրորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Republic Records-ի կողմից։ Ալբոմը ներառում է այնպիսի երաժիշտների մասնակցությունները, ինչպիսիք են DaBaby-ն, Future-ը, Հոլզին, Meek Mill-ը, Lil Baby-ն, Օզզի Օսբորնը, Թրևիս Սքոթը, SZA-ը, Swae Lee-ն և Young Thug-ը։ Արտադրությամբ զբաղվել են Էնդրու Ուաթը, BloodPop-ը, Բրայան Լին, Քարթեր Լանգը, DJ Dahi-ն, Էմիլ Հեյնին, Ֆրենկ Դյուքսը և ինքը՝ Post Malone-ը։

«Hollywood's Bleeding»-ն ընդհանուր առմամբ դրական գնահատականներ է ստացել և դեբյուտել ամերիկյան Billboard 200 չարթի առաջին հորիզոնականին։ Այն Malone-ի երկրորդ համար մեկ ալբոմն է ԱՄՆ-ում, և այն աջակցվել է վեց սինգլներով՝ «Wow», «Goodbyes», «Circles», «Enemies», «Allergic» և «Take What You Want»։ Առաջին երեք երգերը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ, երրորդ և առաջին հորիզոնականները ամերիկյան Billboard Hot 100 չարթում։ Ալբոմը նույնպես ներառում է Billboard Hot 100-ը գլխավորած «Sunflower» սինգլը՝ համագործակցությունն ամերիկացի ռեփեր Swae Lee-ի հետ «Spider-Man: Into the Spider-Verse» սաունդթրեքից։


Developed by StudentB